Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիր

Լրացուցիչ առաջադրանքների փաթեթ

Հոկտեմբերի 19, 23, 26,30 առցանց-ընտանեկան դպրոց

Սիրելի սովորողներ, մասնակցեք «Տրամաբանական խաղեր» նախագծին։

Օնլային փազլների փաթեթ

Հոկտեմբերի 9առցանց-ընտանեկան դպրոց

«Հանրաքվեի արդյունքներ» նախագծի ամփոփում։ Հաշվարկված տվյալներով շրջանաձև դիագրամի ստեղծում։

Հոկտեմբերի 5

Հետևյալ խնդիրների քննարկում

1․ Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ․ ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ․ ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։

2. Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում: 1. 575 ճագար, 425 հավ:

3. Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:

4. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա:

5. Առաջին սեղանին 27 հատով ավել գրիչ կա, քան երկրորդ սեղանին: Առաջին սեղանից 6 գրիչ տեղափոխեցին երկրորդ սեղան: Առաջին սեղանի վրա քանի՞ հատ ավել գրիչ կլինի երկրորդ սեղանի համեմատ:

6. Երեք թվերի գումարը 132 է, իսկ նրանցից առաջինը երկրորդից 4 անգամ մեծ է: Գտնել այդ թվերը, եթե առաջին և երկրորդ թվերի գումարը 10-ի բաժանելիս ստացվում է 3:

7․ Հաշվել արտահայտության արժեքը:

((70−55) : 5+7) : (60 : 5−7) 

8․ Քանի եռանկյուն կա նկարում։

unnamed

9․ Մաթեմատիկական խաղ

Սեպտեմբերի 15-25

Կենգուրուի խնդիրներ նախագծի իրականացում

Փաթեթ 1 

Փաթեթ 2